Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ասում են՝ նոր օրենսգիրքը «խուճուճ» է

Ասում են՝ նոր օրենսգիրքը «խուճուճ» է
17.05.2016 | 21:16

Հարկային նոր օրենսգիրքը լուրջ լարվածություն է առաջացնելու օրենսդիր, գործադիր և գործարար շրջանակներում։ Եթե նկատի ունենանք, որ պատգամավորական բլոկում շատերը այս կամ այն ընկերության սեփականատերերն են, ապա նոր օրենսգիրքը, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ում սվիններով կդիմավորեն։
Պետբյուջեի մուտքային հատվածը սպասարկող և անուղղակիորեն տնտեսության զարգացումը խթանող այս կարևորագույն փաստաթուղթը, ըստ փորձագետների, «միտումնավոր խուճուճացված» է, նպատակ ունենալով աննկատ, բայց օրենքի ուժով բարձրացնելու հարկերը։ Նկատենք, որ հարկերի բարձրացումը հակասում է Հայաստանի որդեգրած քաղաքականությանը, որը, իհարկե, այս նոր օրենքով չէ, որ խախտվելու է։ Մոտ տասը տարի է՝ «տակից» բարեփոխումների անվան տակ տարբեր ոլորտներում հարկերը բարձրացել են, սակայն այլ բան է, երբ այդ բարձրացումն ամրագրվում է օրենքով։ Սա նշանակում է փոխել ռազմավարական մոտեցումը։


Օրենքը, ինչ խոսք, լավ բան է, բայց ոչ այս դեպքում։ Հարկերի բարձրացումն ուղղակիորեն կհարվածի գլոբալ ճգնաժամից հետո խելքի չեկած մեր տնտեսությանը։ Գուցե հարկերի բարձրացմամբ ֆինանսների նախարարությունը փորձում է օրինական դաշտ բերել օլիգարխների եկամուտնե՞րը։ Բայց լինենք ազնիվ և ասենք, որ հարկերի ցածր կամ բարձր լինելը չէ, որ օլիգարխներին պետբյուջեն շրջանցելու կամ էլ «թեթևակի» մոտենալու առիթ է տալիս։ Այս խնդրի լուծումը մեկն է՝ նոր և հստակ խաղի կանոնների սահմանում։ Հակառակ դեպքում հարկերի բարձրացումն օլիգարխների համար օրենք չէ։


Իսկ այ, եթե նպատակ կա հարվածելու միջին բիզնեսին և հետքայլ ապահովելու տնտեսության մեջ կամ էլ ստեղծելու պայմաններ, որպեսզի օլիգարխիկ համակարգից դուրս գործող գործարարները «փակվեն», ապա, այո, հարկերի բարձրացումից ավելի լավ գործիք այդ նպատակներն իրականացնելու համար դժվար է գտնել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ